ՍԴ  անդամների պաշտոնավարման վաղաժամ դադարեցման վերաբերյալ նախագիծը հետ է կանչվել․ Այսօր կարող է կրկին  հրավիրվել Աժ արտահերթ նիստ
07:20 - 06 փետրվարի, 2020

ՍԴ անդամների պաշտոնավարման վաղաժամ դադարեցման վերաբերյալ նախագիծը հետ է կանչվել․ Այսօր կարող է կրկին հրավիրվել Աժ արտահերթ նիստ

Այսօր` փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել էր արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր նաև ՍԴ  անդամների պաշտոնավարման վաղաժամ դադարեցման վերաբերյալ սահմանադրության փոփոխության նախագիծը։ Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց․

«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1 մասի 7-րդ կետի համաձայն նախաձեռնողը այսօր հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում դրված նախագծերը։ Հաշվի առնելով, որ նիստի օրակարգում այլևս հարցեր չկան, նիստը համարվում է փակված»։

Միրզոյանը հայտնեց, որ, ըստ երևույթին, նախագծերը հետ են կանչվել տեխնիկական պատճառներով։

«Նախաձեռնողը նույն բովանադակությամբ նոր, համանման նախագիծ է դրել շրջանառության մեջ և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել Աժ արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցում ստացել եմ։ Մեկ ժամից տեղի կունենա խորհուրդի արտահերթ նիստ,որի ընթացքում կքննարկվի համանման միջնորդությունը ՝ գումարել Աժ արտահերթ նիստ», - եզրափակեց Աժ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել