Լոնդոնում բողոքում են Թրամփի այցի դեմ |azatutyun.am|
08:31 - 04 հունիսի, 2019

Լոնդոնում բողոքում են Թրամփի այցի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Լոնդոնի կենտրոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի ցույցեր են անցկացնելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ:

Թրամփի և վարչապետ Թերեզա Մեյի բանակցությունները նախատեսված են կեսօրին:
Երեկ Թրամփին, առաջին տիկին Մելանիային և ամերիկյան պատվիրակության մնացած անդամներին ճոխ ընդունելությամբ դիմավորել են Բուքինգհեմյան պալատում, որտեղ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդն ասել է, որ չափազանց բարձր է գնահատում երկու պետությունների բարեկամությունը:

«ԱՄՆ-ը Բրիտանիայի համար ամենադժվար պահերին միշտ առանց վարանելու օգնության է եկել»,- ասել է թագուհին:

Թրամփն, իր հերթին, ասել է, որ Միացյալ Նահանգները և Բրիտանիան ունեն առանձնահատուկ սերտ կապեր:

«Մենք վերահաստատոում ենք մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ինքնիշխանությունը, օրենքի գերակայությունը և Ամենակալ Աստծո կողմից տրված իրավունքները, այդ արժեքները մեզ միավորել և դեպի ապագա են տանում»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը եռօրյա այցով է ժամանել Բրիտանիա: Նա վարչապետ Մեյի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցելու է 1944 թվականի հունիսի 6-ին մեկնարկած Ֆրանսիա դեսանտ ուղարկելու 75-ամյակի արարողություններին:

Սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, Թրամփը շատ ցածր վարկանիշ ունի Բրիտանիայում, որտեղ ոստիանությունն ու հատուկ ծառայություններն անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկում նրա այցի կապակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել