Հայաստանում որևէ կասկածելի դեպքով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել. Արսեն Թորոսյան |armenpress.am|
15:20 - 05 փետրվարի, 2020

Հայաստանում որևէ կասկածելի դեպքով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետությունում որևէ կասկածելի դեպքով ստուգման արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են: Ամենօրյա ռեժիմով թարմ տվյալներ ենք ներկայացնում մեր երկրում արձանագրված կասկածելի դեպքերի և դրանց արդյունքների վերաբերյալ: Բարեբախտաբար, մինչ օրս եղած բոլոր կասկածելի դեպքերով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել, այդ թվում նաև լաբորատոր թեստավորման միջոցով»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ շարունակվում է հսկողությունը սահմանային անցակետերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել