tert.am: Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել է ամերիկյան օբյեկտների և դրանց անձնակազմի վրա ավելի վաղ իրականացված հարձակումներին ի պատասխան, այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ծառայողական գրառման մեջ:
«Նախագահը նախորդ ամիսների ընթացքում Իրանի և նրա կողմից աջակցվող մարտիկների` մերձարևելյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի և շահերի վրա հարձակումներին ի պատասխան է նման հրաման տվել»,- ընդգծել է ԱՄՆ վարչակազմը:
comment.count (0)