Տիգրան Սարգսյանը ցույց է տվել ԵԱՏՄ ինտեգրման տնտեսական շահը Հայաստանի համար |tert.am|
05:34 - 07 հունիսի, 2019

Տիգրան Սարգսյանը ցույց է տվել ԵԱՏՄ ինտեգրման տնտեսական շահը Հայաստանի համար |tert.am|

tert.am։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովում մեկնաբանել է ԵԱՏՄ ինտեգրման արդյունքները:

«Մենք զեկույց ենք ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ ինտեգրման արդյունքերի մասին և տեսնում ենք, որ այդ արդյունքները միանշանակ խոսում են տնտեսական շահերի մասին», - Rusarminfo-ի հաղորդմամբ՝ իր ելույթում նշել է Սարգսյանը:

Մասնավորապես, ԵՏՀ ղեկավարը մատնանշել է երկու երկրներից արտահանման ծավալները, որոնք աճել են տարեկան ավելի քան 30 տոկոսով: Նրա խոսքով՝ տվյալ արդյունքը զգալի ներդրում և խթան է երկու երկրի տնտեսական աճի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել