tert.am: Հնարավոր չէ՝ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է: Այս մասին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Արցախյան հարցին նվիրված քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կողմերը հնարավոր համարու՞մ են միջանկյալ լուծում, որը կարգավիճակի հարցը կթողնի հետոյին:
Վերջինս անդրադարձավ Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի զինված ուժերի մասին հայտարարությանը՝ նշելով, թե իր որդին զինծառայությունն անցնում է Լեռնային Ղարաբաղում. «Բայց նա գնաց այնտեղ որպես կամավոր, հոժարակամ գնաց: Գնաց՝ պաշտպանելու համար իր հայրենակիցներին, քանի որ ինքը գիտի պատմությունը, ինքը գիտի՝ ինչ է եղել 1988 թվականից սկսած: Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը 100 տոկոսով հայկական էր, և հիմա անգամ մեկ հայ այնտեղ չի ապրում: Մենք գիտենք նաև Նախիջևանի դեպքը, որտեղ ահռելի հայկական բնակչություն կար: Նախիջևանն էլ Ադրբեջանի կազմում Ինքնավար Հանրապետություն է, և հիմա այնտեղ մեկ հայ չկա»,-ընդգծեց Փաշինյանը:
comment.count (0)