<diarmenpress.am: v dir="auto">Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը բանակցությունների և հակամարտության կողմ չէ։ «Ադրբեջանը երկու անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ․ առաջին անգամ 1994 թվականին, և դա հրադադարի համաձայնագիրն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը։ Դրանից երեք ամիս անց վերահաստատել են, որ հրադադարը պահպանվելու է այնքան, մինչև կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)