Թուրքական սուզանավն ամերիկյան էսկադրային ականակրի հետ մտել է Սև ծով |tert.am|
10:39 - 24 փետրվարի, 2020

Թուրքական սուզանավն ամերիկյան էսկադրային ականակրի հետ մտել է Սև ծով |tert.am|

tert.am: Ամերիկյան Ross էսկադրային հրթիռային ականակրի հետ միասին Սև ծովի ավազան է մտել նաև թուրքական ռազմածովային ուժերի սուզանավ: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ դեռևս անհայտ է` արդյոք երկու նավերը համատեղ գործողություն կանցկացնեն Սև ծովում:

Մոնտրյոյի 1936 թվականի միջազգային կոնվենցիայի համաձայն՝ ոչ սևծովյան տարածաշրջանի երկրների ռազմանավերն իրավունք ունեն ջրային տարածքում գտնվել 21 օրից ոչ ավելի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել