ԱԺ-ում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցում է Զոհրաբ Մնացականյանը. Ուղիղ |news.am|

06:24 - 06 հունիսի, 2019

news.am։ Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 6-ին, շարունակվում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նախօրեին առաջին նիստում ներկայացվել են 2018 թվականի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:

Այսօր հանդես կգա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով կներկայացնի եվրոպական ինտեգրման, ԵՏՄ-ի եւ տարածաշրջանային մյուս երկրների հետ կապերի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու հետ կապված ծախսերն ու եկամուտները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել