lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
- Նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իրավապահ համակարգի ամենավերին օղակներում կան դավաճաններ, որոնք խանգարում են պայքարել թալանչիների դեմ: Դրանից հետո բազմաթիվ հարցադրումներ հնչեցին, թե ովքեր են այդ դավաճանները, ինչու քրգործեր չեն հարուցվում, երբ է իշխանությունն ընթացք տալու այդ փաստերին: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը, որն արվում է առանց անուններ հնչեցնելու:
- Մի քանի օր առաջ վարչապետն իր անձնական էջում հրապարակեց Մարիա Ղանաղունյանի նամակը, որը որոշել էր վերադառնալ Հայաստան, սակայն ամիսներով չի կարողացել ստանալ քաղաքացիություն: Սա մի օրինակ է, թե ինչպես են պետական համակարգի որոշ օղակներ և առանձին անձեր արգելակում հայրենադարձության, կոռուպցիայի դեմ պայքարի, անօրինականության բացահայտման և այլ կարևոր գործընթացներ Հայաստանում: Չի բացառվում, որ կնոջ օրինական դիմումն անընդհատ մերժելու նպատակը եղել է մի քանի դոլարի կաշառքի ակնկալիքը: Հետո էլ կասեն հանրային ծառայություն են իրականացնում…
Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հայտնի խորհրդակցությունը պատասխաններ ստանալու հանդիպում էր: Վարչապետն ասաց, որ այս ողջ ընթացքում ընդունել է գործերի քննության համար առկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու ու քննիչների ծանրաբեռնվածության վերաբերյալ պատճառաբանությունները, բայց ժամանակն անցնում է, իսկ դանդաղկոտությունը վարկաբեկում է կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ բոլոր խնդիրները պետք է լուծում ստացած լինեին: Թե ինչ պատասխաններ է ստացել և հանձնարարություններ է տվել վարչապետը խորհրդակցության փակ մասում, ես չգիտեմ, բայց մի բանում համոզված եմ և ձեզ հետ համաձայն, որ կոռուպցիայի դեմ պայքար չի կարող լինել առանց կոնկրետ պաշտոնյաների անունների: Եթե հնչել է թերացման կամ կոծկումների մեղադրանք, ապա այն չի կարող լինել ընդհանրական, պետք է գտնվի թերացողը, մեղավորը, հանցակիցը: Կարծում եմ վարչապետի պահանջն էլ է վերաբերել այդ անձանց բացահայտմանը:
- Շատերը նշում են, որ հանրաքվեին մասնակցությունը կարող է ցածր լինել և հնարավոր չլինի 650 հազար կողմ ձայն ապահովել: Ինչպիսի՞ն կլինի իշխանությունների արձագանքը, եթե իսկապես անհրաժեշտ թվով «այո» ձայներ չհավաքվեն: Շատերը նշում են, որ դրանից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա:
- Անհայտ շատերի գուշակությունների հիման վրա արված ենթադրական հարցադրումների պատասխանները որևէ արժեք չեն ավելացնում քաղաքական խոսակցությանը: Ես էլ կարող եմ նշել, որ ունենք հիմքեր կարծելու, որ ԱՅՈ-ն հաղթելու է:
- Սահմանադրական հանրաքվեի հաջող ավարտից հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի նոր ՍԴ ձևավորելու համար, նաև որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի հանրության համար վստահելի դատական համակարգ ստեղծվի:
- Եթե նկատի ունեք, որ հանրաքվեի դրական ավարտի դեպքում ՍԴ ոչ ամբողջական կազմի պատճառով կարող է որոշումների կայացման խնդիր առաջանալ, ապա կարծում եմ այդ խնդիրը հիմա էլ կա և արդեն տևական ժամանակ է ինչ կա: Քանի դեռ հնարավոր չէ Սահմանադրական փոփոխությունների համար որևէ հարցով դիմել ՍԴ և ակնկալել անաչառ եզրակացություն, ճգնաժամը հիմա է, ոչ թե հետո: Իսկ հանրաքվեի դրական արդյունքների դեպքում, Ազգային ժողովը շատ արագ կհամալրի քվորումի համար անհրաժեշտ 3 հոգանոց կազմը՝ ՍԴ աշխատանքի դանդաղումները կանխելու համար:
Շարունակությունը՝ lragir.am-ում։
comment.count (0)