armtimes.com: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանն առաջարկում են արգելել սպառողական կրեդիտի (վարկ) տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով:
Պատգամավորները միանգամից 3 նախագիծ են շրջանառության մեջ դրել, որոնց միջոցով փորձել են սահմանափակել ու խստացնել վարկային կազմակերպությունների անբարեխիղճ գովազդի գրավչությունը: Ինչպես նաեւ փորձել են կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները:
Առաջին նախագծով նախատեսվում է. Սպառողական վարկ տրամադրողները կարող են գովազդել իրենց ծառայությունները միայն իրենց պաշտոնական կայքի (սոցիալական էջի) եւ բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գործունեության հասցեի կամ սրահների ներսում: Սպառողական կրեդիտի գնի (տոկոսադրույքի) վերաբերյալ տեղեկատվությունը գովազդում պետք է ներկայացված լինի բացառապես տարեկան փաստացի տոկոսադրույքի միջոցով: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկը չպետք է պարունակի պայմանականություն, հաճախորդի վարքագծից կախված գնանշում, որը սպառողի մոտ կառաջացնի շփոթություն կամ մոլորություն տվյալ կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի կամ այլ ծախսերի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ սպառողական կրեդիտի գովազդը չպետք է ստեղծի տպավորություն, որ կրեդիտը տրամադրվում է անվճար կամ անտոկոս, կամ պարունակի վարկի գնի վերաբերյալ շփոթեցնող կամ մոլորեցնող այլ տեղեկատվություն: Սույն մասով նախատեսված գովազդը պետք է տեղադրված լինի այնպես, որ կրեդիտավորողի գործունեության հասցեի կամ սրահների տարածքից դուրս տեսանելի չլինի:
Միեւնույն ժամանակ պատգամավորներն առաջարկում են, որ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 200 հազար դրամի չափով սպառողական վարկերի համար պետք է սահմանի պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:
2-րդ նախագծով նրանք առաջարկում են առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում եւ կրպակներում արգելել բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս ֆինանսական գործառնություններ իրականացնել:
Իսկ 3-րդ նախագծով առաջարկվում է առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում, կրպակներում եւ առեւտրի իրականացման վայրերում բանկի կամ վարկային կազմակերպության գլխամասից եւ մասնաճյուղից դուրս ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար տուգանք նշանակել: Պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Իսկ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով (400 հազար դրամ), իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով»:
Որպես նախագծերի հիմնավորում Մանուկյանն ու Կարապետյանը նշել են, որ գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի եւ փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը (ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափ) պահպանելով հանդերձ, օգտագործելով օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես` գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է տասնապատիկներով գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
Նրանք ընդգծել են, որ սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը, ինչն անթույլատրելի վարքագիծ է հատկապես ֆինանսական գրագիտության ներկա պայմաններում: Նման ֆինանսական կազմակերպությունները, վարկառուներին առաջարկելով որոշ թվացյալ բարենպաստ պայմաններ (վարկի արագ տրամադրում, գրավի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու պայման եւ այլն), ֆինանսական շուկայում բարձրացնում են իրենց գրավչությունը:
Իսկ ֆինանսական կազմակերպություններն, օգտվելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության պակասից, նույնիսկ երկարաժամկետ սպառողական վարկերի համար սահմանում են ԿԲ հաշվարկային դրույքաչափից մի քանի անգամ ավելի բարձր փաստացի տոկոսադրույքներ՝ դրան զուգահեռ իրականացնելով ոչ բարեխիղճ գովազդ եւ չիրականացնելով բնակչության ֆինանսական գրագիտության աճին միտված որեւէ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քայլ:
Շարունակությունը՝ armtimes.com-ում։
comment.count (0)