2018 թվականի 12 ամսում Հայաստանում ինֆլյացիան կազմել է 2,8 տոկոս. Կենտրոնական բանկ |news.am|
17:04 - 05 հունիսի, 2019

2018 թվականի 12 ամսում Հայաստանում ինֆլյացիան կազմել է 2,8 տոկոս. Կենտրոնական բանկ |news.am|

news.am: 2018 թվականին ինֆլյացիան պահպանվել է բավականին ցածր մակարդակում՝ մինչեւ 2,5 տոկոս, իսկ տարվա վերջին՝ 1,8 տոկոս: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում անկում է գրանցել ինչպես պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, այնպես էլ վարկային տոկոսադրույքները:

Ջավադյանը նշեց, որ այսօր Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիսին ինֆլյացիայի մակարդակի տվյալները, որը կազմել է 0,9-0,4 տոկոս, այսպիսով՝ 12 ամսում ինֆլյացիան կազմել է 2,8 տոկոս:

«Սա նշանակում է, որ մենք մեր իսկ կանխատեսած դիապազոնի շրջանակում ենք»,- պարզաբանեց Ջավադյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել