tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 5-ին ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 2241 նոր դեպք է գրանցել, որից 143-ը` Չինաստանում, այս մասին ասվում է ուրբաթ ԱՀԿ-ի հրապարակած զեկույցում:
ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից դուրս 85 երկրում:
Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից Չինաստանում մահացել է 3015 (31 մարդ` մեկ օրում) և ամբողջ աշխարհում` 267 մարդ (53 մարդ` մեկ օրում):
comment.count (0)