Անկարայում մեկնարկում են ռուս և թուրք զինվորականների բանակցություններն Իդլիբի թեմայով |ermenihaber.am|
14:30 - 09 մարտի, 2020

Անկարայում մեկնարկում են ռուս և թուրք զինվորականների բանակցություններն Իդլիբի թեմայով |ermenihaber.am|

ermenihaber.am: Մարտի 10-ին՝ Անկարայում  Թուրքիայի և Ռուսաստանի զինվորականների միջև տեղի կունենան բանակցությունները Սիրիայի Իդլիբ նմահանգի հարցով, որի շուրջ մի քանի օր առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու երկրների նախագահների միջև։

Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ բանակցությունների ժամանակ քննարկվելու է Հալեպը Լաթաքիային կապող M-4 ավտոմայրուղու  հարցը, որտեղ ըստ համաձայնության՝ մարտի 15-ից սկսած Ռուսաստանի ու Թուրքիայի զինուժը համատեղ պարեկապահակային ծառայություն են իրականացնելու։

Թուրքիան և Ռուսաստանը Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած բանակցություններից հետո Իդլիբի ապառազմականացված գոտում հրադադար հաստատելու վերաբերյալ արձանագրություն են ստորագրել:

Ըստ արձանագրության`

• Մարտի 6-ի կեսգիշերից սկսած Իդլիբի ապառազմականացված գոտու ամբողջ շփման գծի երկայնքով դադարեցվելու են բոլոր ռազմական գործողությունները:

• M4 մայրուղուց 6կմ հարավ և 6կմ հյուսիս ձևավորվելու է անվտանգության միջանցք, որի մասին վերջնական սկզբունքները և ընթացակարգրեը Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները պետք է հստակեցնեն 7 օրվա ընթացքում։

• Ռուսաստանը և Թուրքիան մարտի 15-ից պարեկություն են իրականացնելու M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել