news.am: Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիարշավի արդյունքները: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով` քրեական գործի շրջանակներում պետք է պատասխանել հարցին` արդյո՞ք այս փաստը այդ ուսումնասիրությունների արդյունքները կոծկելու փորձ է, թե՞ սա բացթողում է պետական մարմնի կողմից թույլ տրված:
Ինչպես նշեց նախարարը, կրկնակի ուսումնասիրության արդյունքում զգալի շեղումներ էին գրանցվել: «Եթե Lydian ընկերութունը հնարավորություն ունի փոխել դրանք, ապա պետք է անի դա»,- շեշտեց նախարարը:
comment.count (0)