ԱՀԿ տնօրենն ասել է, որ կորոնավիրուսով հիվանդացությունների քանակն իր ծավալներով շատ մոտ է պանդեմիային
10:16 - 10 մարտի, 2020

ԱՀԿ տնօրենն ասել է, որ կորոնավիրուսով հիվանդացությունների քանակն իր ծավալներով շատ մոտ է պանդեմիային

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյսուսը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսն ախտահարել է 101 երկիր, իսկ հիվանդների թիվը գերազանցել է 100,000-ը և իր ծավալներով շատ մոտ է պանդեմիային։

Նա, սակայան, ավելացրել է, որ դա կլինի աշխարհի առաջին կառավարվող պանդեմիան։ Հիշեցնենք, որ մարտի 9-ի դրությամբ աշխարհում գրանցվել է հիվանդացության109,695 դեպք և մահացության 3,811 դեպք։

Աղբյուրներ՝ 1, 2։

 

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել