Ռուսական պատվիրակության հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները․ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար |ermenihaber.am|
15:57 - 11 մարտի, 2020

Ռուսական պատվիրակության հետ շարունակվում են կառուցողական բանակցությունները․ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Աքարն, անդրադառնալով Մոսկվայի հուշագրով Սիրիայի Իդլիբ նահանգում հաստատված հրադադարից հետո վերջին զարգացումներին, նշել է, որ ցայժմ իրավիճակը հանգիստ է:

Նրա խոսքով`թուրքական զինուժը շարունակում է պահպանել իր ներկայությունը Իդլիբ նահանգում:

Աքարը հայտնել է, որ Թուրքիա մեկնած ռուսական զինվորական պատվիրակության հետ բանակցությունները դրական և կառուցողական հունով են ընթանում: Մարտի 10-ին Աքարն անձամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

«Երեկ երեկոյան ժամանել է ռուսական զինվորական պատվիրակությունը, բանակցություննեը սկսվել են, այսօր նույնպես շարունակվելու են: Մանրամասն քննարկվելու է, թե հուշագրի հիմնական կետերից ելնելով ինչ միջոցներ կարող են գործի դրվել»,-տեղեկացրել է Աքարը:

Նա նաև ասել է, որ աշխատանքներ են իրականացնում մարտի 15-ին միջազգային M4 մայրուղու հատվածում Ռուսաստանի հետ համատեղ պարեկապահակային ծառայության կազմակերպման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել