Էջմիածնի քաղաքապետը կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել |shantnews.am|
11:29 - 20 մարտի, 2020

Էջմիածնի քաղաքապետը կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել |shantnews.am|

shantnews.am: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է եղել և աշխատանքի կվերադառնա միայն այսօրվանից: Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերության եթերում:

Գասպարյանն ասել է, որ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, ինչով պայմանավորված էլ ինքնամեկուսացել է:

Նրա խոսքերով՝ եթե քաղաքացիներից կարգապահություն են պահանջում, նույնը նախ պետք է անեն հենց իրենք:

Քաղաքապետը հայտնել է, որ երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել, հետևաբար՝ դուրս կգա աշխատանքի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել