Ինչպե՞ս փնտրել որակյալ բժշկագիտական տեղեկություններ |meduza.io|
15:00 - 23 մարտի, 2020

Ինչպե՞ս փնտրել որակյալ բժշկագիտական տեղեկություններ |meduza.io|

meduza.io: Որակյալ բժշկագիտական տեղեկություններ գտնելու կարողությունը շատ կարևոր հմտություն է ցանկացած դեպքում։ Իսկ այժմ, երբ մեր շուրջն այսքան վախեցնող տեղեկություններ կան, դա առավել կարևոր է։ Այդ պատճառով մենք պատրաստել ենք հատուկ ուղեցույց։ Այս խորհուրդներում առաջնորդվում ենք ապացուցողական բժշկության սկզբունքներով։ Երբ մարդը ներառված է որոշումների կայացման գործընթացում ու լավ տեղեկացված է, դա օգնում է նրան լինել ավելի առողջ։ Այդ պատճառով գրագետ բժիշկները աշխատում են կրթել պացիենտներին և  ողջունում են վերջիններիս ինքնակրթությունը։


Կորոնավիրուսի շուրջ ընթացող ներհայաստանյան զարգացումների վերաբերյալ ճշտված տեղեկությունների ստացման համար բաժանորդագրվեք coronavirusinfocom տելեգրամյան ալիքին։

Որտե՞ղ փնտրել կորոնավիրուսի մասին բժշկագիտական տեղեկություններ

Նոր կորոնավիրուսային վարակի դեպքում կարելի է  օգտվել այն աղբյուրներից, որոնցից առօրյայում չենք օգտվում՝ իմանալու համար, թե, օրինակ, ինչպես բուժել մրսածությունը կամ գորտնուկները։ Կորոնավիրուսով պարտավոր է զբաղվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այդ պատճառով կազմակերպությունը հիմա ունի շատ օգտակար ու արդիական տեղեկություններ այն մասին, թե ինչպես է պետք ինքնապաշտպանվել, ինչպես երկրները պետք է պատրաստվեն վարակին և ինչպես պետք է բուժեն հիվանդությունը։

Կորոնավիրուսային վարակի մասին բժշկական կազմակերպությունների խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Փորձե՛ք բոլոր տեղեկությունները փնտրել անգլերենով

Բժշկության միջազգային լեզուն ագլերենն է։ Ագնլերենով են բժշկական միաջազգային կազմակերպությունները հրապարակվում իրենց խորհուրդները, անգլերենով են հրապարակվում առաջատար գիտական ամսագրերի հոդվածները։ Բացի այդ՝ անգլալեզու երկրներում կան բժշկական թեմաներով շատ լավ կայքեր։

 

Ընտրե՛ք լավ աղբյուրներ և մի՛ օգտագործեք սովորական որոնողական գործիքները

Ամերիկյան պետական MedlinePlus կայքի օգնությամբ հնարավոր է գտնել տարբեր որակյալ կայքերում տեղակայված օգտակար տեղեկությունների հղումներ։ Դրանք ընտրվում են բազմաթիվ չափորոշիչներով, բայց հիմնական չափորոշիչները հետևյալներն են։

  • Երբ ակնհայտ է, թե ով է վարում կայքն ու ֆինանսական ինչ միջոցներով։ Եթե դա նշված չէ, շատ հավանական է, որ հեղինակները թաքցնում են շահերի բախումը։
  • Կայքի հիմնական նպատակը կրթական է։ Եթե այստեղ վաճառում են դիետիկ հավելումներ և հատուկ դիետաների համար նախատեսված ապրանքներ, ապա պետք է կասկածել հեղինակների անաչառության վրա։
  • Տեղեկություններն անընդհատ թարմացվում են, և նշված է, թե հաջորդ անգամ երբ են ստուգվելու։ Բժշկության մեջ տվյալները կարող են շատ արագ փոխվել, և Հեպատիտ C-ի բուժման մասին 2011թ հրապարակված նյութը 2020թ․ կարող է վաղուց հնացած լինել։

Նաև շատ լավ նշան է, երբ նշված են տեղեկությունների աղբյուրները։ Դրանք հիմանականում կա՛մ տեղադրված են տեքստի մեջ, կա՛մ վերջում տրված են ցուցակով։

Որոշ որակյալ կայքերում կարելի է տեսնել Անկախ ոչ առևտրային կազմակերպության (Health On the Net (HON) )  նշանը, որն աշխատում է 1996թ․-ից։ Այդ նշանը ստանում են հավաստագիր ստացած կայքերը։ Չի կարելի ասել, որ սա շատ վստահելի չափորոշիչ է, սակայն HON-ը հաշվի է առնում վերը թվարկած բոլոր հիմանական սկզբունքները կայքը գնահատելիս։

Անկախ նրանից, թե բժշկագիտական ինչ տեղեկություն է ձեզ հետաքրքրում, միշտ ավելի լավ է սկսել ոչ թե սովորական որոնողական համակարգերից, այլ կոնրետ կայքերից։ Այդպես ավելի բարձր է հավանականությունը, որ դուք միանգամից կստանաք հավաստի տեղեկություն։ Եվ ավելի լավ է օգտագործել միանգամից մի քանի աղբյուրներ, քանի որ որոշ կայքերում տեղեկությունները կարող են ավելի արագ թարմացվել։ Եվ, ի վերջո, բոլորն էլ ինչ-որ հարցերում կարող են սխալվել։

 

Վստահե՛ք ողջախոհությանը

Սուբյեկտիվ չափորոշիչները կարող են լինել լեգիտիմ։ Օրինակ, շատ վատ է, երբ դուք զգում եք, որ հոդվածի հեղինակը չափից շատ է գովում բուժման ինչ-որ մեթոդ՝ լռելով թերությունների մասին։ Ամերիկյան Սննդի ու դեղամիջոցների վերահսկաման ծառայությունն ունի խաբեությանը բացահայտելու լավ նշան․ եթե որևէ լուր չափազանց լավն է ճշմարիտ լինելու համար, ապա այն, ամենայն հավանականությամբ, սուտ է։

Կարող ենք խորհուրդ տալ մի քանի կայքեր, որոնք համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին։

  • MedlinePlus.gov
  • NHS.uk (Բրիտանական ազգային առողջապահական ծառայության կայքը)
  • UpToDate.com: Այս կայքն ունի անվճար տարբերակ պացիենտների համար (Beyond the Basics), ինչպես նաև վճարովի տարբերակ բժիշկների և հիվանդների համար (The Basics–ը ամենակարճ տեքստերն են` շարադրված ամենապարզ լեզվով)։

Այս պահին MedlinePlus ու NHS կայքերն ունեն նոր կորոնավիրուսային վարակի մասին լավ աղբյուրների հղումներ։ UpToDate-ը բժիշկների համար կորոնավիրուսի մասին բաց հոդված է տեղադրել։

 

Եթե դուք չեք գտնում պատասխաններ, փորձե՛ք օգտվել բժիշկների համար նախատեսված աղբյուրներից, բայց զգո՛ւյշ եղեք

Բժիշկների համար նախատեսված կայքերում տեղեկություններն ավելի շատ են, չնայած գրված են շատ ավելի բարդ լեզվով։ Բացի UpToDate-ից ՝ բժիշկները շատ են օգտվում Medscape-ից։ Կայքը հասանելի է անվճար, բայց կարող է գրանցում պահանջել։ Բացի տարբեր հիվանդությունների ու դեղերի մասին տեղեկություններից,  այնտեղ կան նորություններ, ինչպես նաև գիտական հոդվածներ։

Բայց գիտական հոդվածներ ավելի լավ է փնտրել  PubMed-ում։ Այս կայքի միջոցով հնարավոր է գտնել բժշկության ու կենսաբանության մասին բոլոր հոդվածները, որոնք հրապարակված են գիտական գրախոսվող ամսագրերում։ Այլ կերպ ասած՝ մինչև հրապարակումը այս տեքստերը ստուգվում են այլ գիտնականների կողմից։

Սակայն անգամ նման ստուգումները չեն երաշխավորում, որ հոդվածը որոկյալ է։ Հիշե՛ք, բժշկության մեջ շատ հազվադեպ է որևէ բան որոշվում ընդամենը մեկ հետազոտությամբ․ սովորաբար որոշումները կայացվում են՝ հիմնվելով մի քանի հոդվածների, անգամ բոլոր հոդվածների վրա։ Դրա համար մի հոդվածը կարող է ավելի շատ մտածելու տեղիք տալ, քան գործողությունների ուղեցույց լինել։

Ցանկության դեպքում ցանկացած դիրքորոշում ապացուցող գիտական հոդված կարելի է գնել, այդ պատճառով անհրաժեշտ է ուշադիր գնահատել աշխատանքի որակը։ Դա առանձին հմտություն է, որը զարգացնելու համար կարելի է օգտագործել Understanding Health Research կայքը։

 

Ուսումնասիրե՛ք բժշկական կազմակերպությունների ուղեցույցներն ու խորհուրդները, սակայն դրանց ևս վերաբերվեք քննադատաբար

Դրանք կարելի է փնտրել և՛ որոնողական համակարգերում, և՛ PubMed-ում՝ կիրառելով Guideline (ուղեցույց) ֆիլտրը։ Սակայն այս փաստաթղթերն տարբեր որակներ են ունենում։ Անպայման ուշադրությո՛ւն դարձրեք հրապարակման ամսաթվին․ երբեմն դրանք երկար ժամանակ չեն թարմացվում։ Բացի այդ՝ կարող եք հարցնել ձեր բժշկին, թե իր ոլորտում արտասահմանայան որ շրջանակներն են համարվում առավել հեղինակավոր։ Հաճախ ամերիկյան կայքերում կարելի է գտնել տեղեկություններ նաև հիվանդների համար։ Այդ  աղբյուրը գտնելու համար կարող եք օգտագործել MedlinePlus-ը։

 

Հետևե՛ք ԶԼՄ-ներին ու բժշկական բլոգերներին, բայց հատկապես այստեղ զգո՛ւյշ եղեք։

Եթե դուք ուզում եք անընդհատ  բժշկական թեմաներով նյութեր կարդալ ու լինել տեղեկացված, կարող եք հետևել որակյալ ԶԼՄ-ներին ու բլոգներին։ Բացի այդ՝ թվարկված կայքերն ունեն սոցիալական ցանցերի էջեր և բաժանորդագրության հնարավորություն։ Ի դեպ, կորոնավիրուսի մասին ամենաթարմ տեղեկատությունները շատ հաճախ հայտնվում են ոչ թե  ԱՀԿ-ի կայքում, այլ նրա սոցցանցերի էջերում։

Սակայան ԶԼՄ-ների ու բլոգների որակը գնահատելը կարող է շատ ավելի դժվար լինել, քան UpToDate-ի նման կրթական աղբյուրների որակը ստուգելն է։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ։

  • Լավ նշան չէ, երբ բլոգերը չի հաստատում իր խոսքերը՝ աղբյուրներին հղումներ անելով, և շեշտը դնում է սեփական փորձի վրա։ Անգամ եթե խոսքը տեսանյութի կամ փոդքասթի մասին է, միշտ հնարավոր է հղումները որևէ տեղ հրապարակել և հայտնել այդ մասին։ Իհարկե, հղումների առկայությունը ևս տեղեկության հավաստիության երաշխիք չէ․ սկզբնաղբյուրում կարող է բոլորովին այլ բան գրված լինել, կամ էլ հիշատակված հետազոտությունները կարող են վատ որակի լինել։
  • Ուշադրությո՛ւն դարձրեք նաև բլոգերի կրթության ու փորձի վրա։ Ավելի լավ է, երբ մարդը երկար ժամանակ ու ակտիվորեն գրում է բժշկության մասին, քան, երբ փորձագետ է ներկայանում մեկը, ով մինչև վերջերս գրում էր կենսաբանության, աստղաֆիզիկայի կամ, առհասարակ, միանգամից ամեն ինչի մասին։
  • Անգամ բժշկական կրթություն ունեցող մարդիկ միշտ չէ, որ կարող են լինել լավ բժիշկներ կամ լավ գլուխ հանել իրենց նեղ ոլորտից դուրս թեմաներից։ Կորոնավիրուսի ինտենսիվ թերապիայի նրբությունների մասին պատմող գինեկոլոգի սխալվելու հավանականությունն ավելի մեծ է ռեանիմատոլոգի սխալվելու հավանականությունից, անգամ եթե այդ գինեկոլոգը շատ վստահ է խոսում, և նրա հրապարակուն ունի 10 միլիոն հավանում։

 

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, Health News Review կայքը, որը երկար տարիներ գնահատել է լրագրողական հոդվածների որակը, առաջարկում է տարբեր չափորոշիչներ, այդ թվում՝ հետևյալները․

  • արդյո՞ք տեքսում նշված են քննարկվող թեստի, դեղորամիջոցի կամ մեթոդի դրական ու բացասական կողմերը,
  • գնահատվո՞ւմ է ապացույցների որակը,
  • արդյո՞ք լրագրողը վախեցնում է ընթերցողներին,
  • արդյո՞ք նյութը հիմնված է միայն մամուլի մեկ հաղորդագրության վրա,
  • դիմե՞լ է լրագրողն անկախ աղբյուրների։

 

Բժշկության, նաև կորոնավիրուսի պանդեմիայի  մասին հաճախ ու լավ գրող ԶԼՄ-ներից են STAT-ը և Vox-ը։

 

Աղբյուրը՝ meduza.io:

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել