tert.am: ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դեռ չի արձագանքել` արդյոք մասանակցելու է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի մարտի 25-ի նիստին, թե ոչ: Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Լիահույս սպասում ենք, որ Յուրի Գրիգորիչը պետք է ներկայանա հանձնաժողով, որպեսզի հնարավորություն չտա այլ հրավիրյալների օգտվեն այդ փաստից, իսկ այլ հրավիրյալներից մնացել են 1-2 հոգի, առաջին հերթին Սերժ Սարգսյանը»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ եթե Խաչատուրվը գա նիստին, ապա դրան կհետևի քայլերի հաջորդականություն:
comment.count (0)