Դադարեցվում է Շիրակի մարզ-Երևան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտի գործունեությունը. Շիրակի մարզպետ
00:19 - 25 մարտի, 2020

Դադարեցվում է Շիրակի մարզ-Երևան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտի գործունեությունը. Շիրակի մարզպետ

Վաղվանից՝ մարտի 25-ից, Շիրակի մարզում կդադարեցվի ինչպես միջմարզային, այնպես էլ Շիրակի մարզ-Երևան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտի գործունեությունը:

Սեփական մեքենաներով և տաքսիներով երթևեկությունը կթույլատրվի երկու անձի առկայության դեպքում միայն՝ վարորդը ներառյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել