Միացյալ Նահանգների նախագահը ժամանեց Լոնդոն |azatutyun.am|
09:38 - 03 հունիսի, 2019

Միացյալ Նահանգների նախագահը ժամանեց Լոնդոն |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եռօրյա պետական այցը Մեծ Բրիտանիա: Քիչ առաջ ԱՄՆ նախագահի օդանավը ժամանել է Լոնդոնի «Սթենսթեդ» օդանավակայան: Այստեղից Թրամփը` առաջին տիկին Մելանիա Թրամփի ուղեկցությամբ, ուղղաթիռով մեկնել է Լոնդոնի կենտրոն: Նրա առաջին կանգառը Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի նստավայրն էր:

Միացյալ Նահանգների նախագահի այցը մեկնարկել է սկանդալով: Լոնդոն ժամանելուց հաշվված րոպեներ առաջ Թրամփը Twitter-ում քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին, որն ավելի վաղ կոչ էր արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը հրաժարվել ԱՄՆ նախագահին Լոնդոն հրավիրելու մտքից:

«Սադիք Խանը սարսափելի վատ է աշխատում Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում: Նա կատարյալ անհաջողակ է, որը պետք է կենտրոնանա Լոնդոնում քրեածին վիճակի, այլ ոչ թե իմ անձի վրա», - գրել է ԱՄՆ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել