Քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել ՊՆ շենքի մոտ. ԱԻՆ-ը կանխել է այն |armtimes.com|
10:48 - 03 հունիսի, 2019

Քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզվել ՊՆ շենքի մոտ. ԱԻՆ-ը կանխել է այն |armtimes.com|

armtimes.com։ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի 5 հասցեում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փաստաբանական ծառայության աշխատակցի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դեռևս անձը չպարզված քաղաքացու ինքնահրկիզման փորձը:

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել