tert.am: Չարենցավան համայնք անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելող որոշումը ելք չպետք է լիներ, միակ խնդիրը տեխնիկական է եղել։ Այս մասին Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այսինքն, դուրս է եկել որպես կատարման ծրագիր և շատ արագ տեղ է հասել, սկսել է կատարվել, բայց այդ ծրագիրն ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր է եղել, և այլ ծրագրերի հետ համատեղ, եղել է մեր համակարգում»,- հայտնեց պարետը։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ պարետատունը տարբեր իրավիճակների համար ունի մշակած մարտավարություն. «Մենք ունենք տարատեսակ նախապատրաստած պլաններ տարբեր քաղաքների վերաբերյալ և ունենք ծրագրեր, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Ամեն օր մենք ունենք գործողությունների կիրառման մի շարք փաթեթներ, որոնք այս կամ այն փուլում կարող են մտնել ուժի մեջ»,- ասաց նա։
comment.count (0)