ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող նախագիծը
22:05 - 31 մարտի, 2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսող նախագիծը

Հայաստանի խորհրդարանը արտահերթ նիստում սկսել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։

Նախագծերի այս փաթեթով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։

Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է այսօր՝ 69 կողմ և 1 ձեռնպահ ձայներով։

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չէին ժամեր առաջվա քննարկմանը՝ պատճառաբանությամբ, որ արտահերթ նիստի մասին նրանց պատշաճ չի ծանուցվել։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցում նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել