Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․04․20 (թարմացվող)
00:16 - 07 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․04․20 (թարմացվող)

0։09- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ կորոնավիրուսի պատճառով: 
Հաղորդվում է, որ վերջին ժամերի ընթացքում վարչապետի առողջական վիճակը վատթարացել է, որից հետո բժիշկները որոշել են նրան տեղափոխել արհեստական շնչառության սարքին ավելի մոտ:
Նրա խնդրանքով իրեն վարչապետի պաշտոնում կփոխարինի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը: |bbc.com|


19:23- Չի բացառվում, որ առաջիկա օրերին արդեն Վրաստանի առողջապահական համակարգը ստիպված լինի անցնել կորոնավիրուսի թեթև ախտանիշ ունեցող հիվանդների տնային բուժման:Վրաստանում կորոնավիրուսի 18 նոր դեպք է արձանագրվել: Երկու մարդ մահացել է, վարակակիրների ընդհանուր թիվը հասնում է 188-ի:Վարակիրների թիվը գնալով աճում է: [Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան] |azatutyun.am|


17։12-  Հարավային Աֆրիկայում ոստիկանությունը հարսանիքի ժամանակ ձեռբակալել է նորապսակներին, 40 հյուրերին ու զույգին պսակադրող հոգևորականին երկրում արդեն 2-րդ շաբաթը գործող խստագույն սահմանափակումների ռեժիմը խախտելու համար։ |bbc.com|

 

17։07- Ֆրանսիայի էխոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո լե Մայրեն զգուշացրել է, որ երկրին սպառնում է  հետպատերազմյան ամենածանր ֆինանսական ճգնաժամը, որը կգերազանցի անգամ -2,2% անկումը, որը գրանրվել էր 2009թ-ին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։ |bbc.com|

 

17։03- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Թուրքիայի կողմից Իսպանիային պատկանող արհեստական շնչառության սարքերի յուրացման մասին իսպանական կողմի պնդումները։ Չավուշօղլուն նշել է, որ այդ հարցի շուրջ խոսել է Իսպանիայի արտգործնախարարի հետ, և Արանչա Գոնսալես Լայան ինքը հերքել է այդ պնդումները։ |ermenihaber.am|

 

15։48- րանում կորոնավիրուսի ապրիլի 6-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
Վարակակիրների թիվն ավելացել է 2.274-ով
Ընդհանուր՝ 60.500
Մահացածների թիվն ավելացել է 136-ով
Ընդհանուր՝ 3.739
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.225-ով
Ընդհանուր՝ 24.236
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։36- Վրաստանում Թելավիի, Սենակիի, ինչպես նաև Գուրջաանիի և Զուգդիդիի ագրարային շուկաները փակվում են տարածքում արտակարգ դրությամբ սահմանված սանիտարական նորմերը չպահպանելու և խորհրդատվություններին չհետևելու պատճառով: Երկրում տնտեսական գործունեությունը սահմանափակված է: Առևտրի կետերը, որոնք շարունակում են աշխատել, պետք է հաճախորդների միջև ապահովեն առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն, ինչպես նաև հետևել սանիտարական նորմերին: |aliq.ge|

 

13։59-Իսպանիյում նկատվում է կորոնավիրուսի թվերի նվազում։ Ապրիլի 5-ին Առողջապահության նախարարությունը 24 ժամում գրանցել է 674 մահվա դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 12 418-ի։ Հաստատված դեպքերի թիվը 124 736-ից 24 ժամվա ընթացքում հասել է 130 759-ի։ Նշվում է, որ սա մահացությունների օրեկան ամաենացածր ցուցանիշն է մարտի 26-ից ի վեր, ու ամենացածրը նոր դեպքերի գրանցման առումով՝ սկսած մարտի 23-ից։ |bloomberg.com|

 

13։16- Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է  վարակի նոր 954 դեպք` երկրի 49 տարածաշրջանում, այդ թվում՝ 30 ախտահարված երեխա, այդ մասին է տեղեկացնում օպերատիվ շտաբը։ Այս պահի դրությամբ վարակը գրանցվել է երկրի 80 տարածաշրջանում, անցկացվել է 758 հազարից ավել թեստավորում։ Մոսկվայում հիվանդների մոտ 85%-ը 65 տարեկանից երիտասարդ է։ |ria.ru|

 

13։15- Չարլզ Լիբերին, ով Հարվարդի համալսարանի «Լիբեր» հետազոտական խմբի առաջատար հետաքննողն է եղել, ձերբակալվել է դեռևս 2020 թվականի հունվարին։ Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության՝ դոկտոր Լիբերը  մեղադրվում է կեղծ հայտարարություն անելու և Չինաստանի Ուհանի համալսարանի հետ համագործակցությունը ԱՄՆ իշխանություններից թաքցնելու համար։ ԱՄՆ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չկա կորոնավիրուսի մասին, իսկ դոկտոր Լիբերի կողմից կեղծ հայտարարություն անելը  վերաբերում է 2018 թվականի ապրիլին։ 

 

12։10- Apple ընկերությոյնը զբաղվում է բուժաշխատողների համար պաշտպանիչ վահանակների նախագծմամբ, ինչպես նաև արդեն ավելի քան 20 միլիոն բժշկական դիմակ է արտադրել։ Apple-ի  տնօրեն Տիմ Քուկի խոսքերով կազմակերպությունը շաբաթական մեկ միլիոն պաշտպանիչ վահանակ կարտադրի։

 

11։22-  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 274 հազար 853-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը գրեթե 70 հազար է: Ապաքինվել է ավելի քան 264 հազար մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։ |armenpress.am|

 

11։14- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ապրիլի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ ավելացել է 14-ով՝ հասնելով 188-ի։ Այս պահի դրությամբ ապաքինվել է 36 մարդ, գրանցվել է 2 մահ: Տվյալները հրապարակվել են Վրաստանի կառավարության Stopcov.ge կայքում: Կարանտինում է գտնվում 5056 մարդ, հատուկ ուշադրության ներքո` 386 մարդ: |aliq.ge|

 

11։13-  Համաձայն Ռոբերտ Կոխի՝ ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի տվյալների՝ Գերմանիայում արդեն 4-րդ  օրն է, ինչ գրանցվում է կորոնավիրուսով վարակվածների թվի դինամիկայի անկում։ |nytimes.com|

 

11։11- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար Նյուք Յորք կմտցվի հազար հոգուց բաղկացած ռազմական բժշիկների անձնակազմ։ |cnbc.com|

 

10։28- Թուրքիայում ապրիլի 5-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ևս 73 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 20․000 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․135 նոր դեպք։ Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 27․069 հաստատված դեպք և մահվան 574 դեպք։ |ermenihaber.am|

 

09։47- Ես հաճախ եմ գործածում «միասնություն» ու «միասին» բառերը։ Ես համապարփակ իմաստ եմ դնում դրա մեջ․ ամենուր մարդիկ բախվում են կորոնավիրուսի պատճառած աննախադեպ վնասներին, և եթե մենք միավորվենք ու իրականացնենք փաստերի վրա հիմնված, հանրային առողջապահությանը միտված քայլեր, մենք ավելի արագ վերջ կտանք այս համավարակին։ [ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]

 

09։28-  Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզսաբեթ Երկրորդը հանդես եկավ հեռուստաելույթով, որը կապված էր կորոնավիրուսի համավարկի ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Իր ելույթում թագուհին երախտագիտության խոսքեր ուղղեց Ազգային առողջապահության ծառայության բոլոր աշխատակիցներին։ Թագուհին նաև շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք վիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով մնում են տանը։ |cnn.com| 

 

09։10- Նյու Յորք քաղաքի Բորնքսի կենդանաբանական այգում 4 տարեկան Նադյա անունով մալայան վագրի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս տեղեկությունը հաստատում է նաև Այովայում գտնվող Ազգային անասնաբուժակաան ծառայությունների լաբորատորիան։ Ըստ երևույթին` Նադյան ու ևս 6 կենդանի վարակվել են կենդանաբանական այգու աշխատակցից, որը ասիմպտոմ կորոնավիրուս էր տանում։ Կենդանակաբանական այգու գլխավոր անասնաբույժ Պոլ Կալեն ասել է, որ սա առաջին հայտնի դեպքն է, երբ վիրուսը մարդուց անցնում է կենդանուն։ 
|bbc.com|

 

09։07- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է ձեռնարկել անհապաղ միջոցառումներ՝ որոնք միջնաժամկետ կտրվածքում թույլ կտան խուսափել կորոնավիրուսի ծանր տնտեսական հետևանքներից՝ նշելով, որ այսօր պետք է միլիարդների ներդրումներ անել՝ վաղը աղետալի հետևանքներից  խոսափելու համար։ Նա հղում կատարեց նաև 2-րդ համաշխարհաիյն պատերազմից հետո իրականացված Մարշալի պլանին, երբ ԱՄՆ-ի՝ 12 միլիարդ դոլարի չափով ներդրումների շնորհիվ հնարավոր դարձավ վերականգնել Եվրոպական հետպատերազմյան տնտեսությունը։ |dw.com|

 

08։59- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի օրը երեկոյան հոսպիտալացվել է, նա ունի ջերմություն։ Վարչապետի նստավայր Դաունինգ Սթրիթից նշել են, որ դա արվել է բժիշկների խորհրդով՝ որպես կանխարգելիչ միջացառում։ Վարչապետը շարունակում է ղեկավարել կառավարության աշխատանքները, սակայն երկուշաբթի օրը կորոնաիվրուսի հարցերին նվիրված հանդիպումը կանցնի արտաքին գործերի նախարար Դոմենիկ Ռաաբի գլխավորությամբ։ |bbc.com|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 05․04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել