56 նոր պլանշետ հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով
15:01 - 06 ապրիլի, 2020

56 նոր պլանշետ հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Լոռու մարզպետարանին հատկացվել է 56 նոր պլանշետ, որոնք կտրամադրվեն մարզի թվով 24 համայնքների դպրոցների:  Վերջիններիս կողմից ժամանակավոր օգտագործման նպատակով դրանք կտրվեն հեռավար դասապրոցեսին մասնակցելու համար տեխնիկական միջոցներ չունեցող, 4 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին:
Օգտագործման անհրաժեշտության ավարտից հետո պլանշետները կվերադարձվեն դպրոցներին՝ հետագա տնօրինման նպատակով:
Գործընթացը կկրի շարունակական բնույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել