Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասաց, որ նախարարությունը սկսել է Սկսել ենք «Առականի» շարքը՝ Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ, արդեն առաջին հաղորդումը թողարկվել է։
«Աշխատում ենք, որ նախարարության պատրաստած բոլոր նախագծերն ունենան նաև հստակ կրթական ուղերձներ և կրթական բաղադրիչ։ Արտիստների կողմից այս առակների ընթերցումից հետո փոքրիկ քննարկում է կազմակերպվում հենց հաղորդման շրջանակներում, այնուհետև արտիստները կոչ են անում այս քննարկումը տեղափոխել տուն, ընտանիք։ Կա մի ակցիա, երբ առակի լավագույն մեկնաբանությունը ուղարկում են թատրոնի ֆեյսբուքյան էջին, և անակնկալներ են սպասվում լավագույն մեկնաբանությունն ուղարկողին»,-նշեց նա։
Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ նկարահանվել է և շուտով կմեկնարկի «Քո սերնդակիցը» նախագիծը, որը ցուցադրելու է երաժշտական ոլորտում տաղանդավոր պատանիների ձեռքբերումները, նվաճումները։
«Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության հետ համատեղ webtv.am կայքում մենք տեղադրել ենք արդեն 14 մուլտեր, անիմացիոն ֆիլմեր»,- ասաց նա։
comment.count (0)