Քաղաքացիական ակտիվիստ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վարդան Հարությունյանը հայտնում է իր վրա կատարված հերթական հարձարման մասին։
Հունիսի 3-ին «Ֆեյսբուք»֊ում արված իր գրառման համաձայն, հարձակվողները «ռոբադաշնակցական» են։
«․․․նորից են հարձակվել օրը ցերեկով աշխատանքիս վայրի հարևանությամբ։ Ոստիկանությունը այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։
Հ․Գ․ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք», ֊ նշել է Հարությունյանը։
comment.count (0)