ՀՀ փոխվարչապետը տնտեսվարողներին առաջարկում է չգրանցված եւ օրավարձով աշխատողների ցուցակ ներկայացնել ՊԵԿ |armtimes.com|
17:49 - 13 ապրիլի, 2020

ՀՀ փոխվարչապետը տնտեսվարողներին առաջարկում է չգրանցված եւ օրավարձով աշխատողների ցուցակ ներկայացնել ՊԵԿ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը  քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ օրավարձով աշխատողներին որեւէ աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ աշխատողներն իրենց գործատուի հետ համաձայնեցված չգրանցված աշխատողների ցուցակ ներկայացնեն Պետեկամուտների կոմիտե:

«Ես չեմ ասում, որ դրանից հետո մենք պետք է որոշակի պատժիչ գործողություններ իրականացնենք, բայց որպեսզի պատկերը մենք  ինքներս հասկանանք, հասկանանք էդ անձանց շրջանակը, քանակը, սոցիալ-տնտեսական վիճակը, մենք պետք է ունենանք օբյեկտիվ ինֆորմացիա ինչ-որ մի ձեւով: Ենթադրում եմ՝ ճիշտ կլինի տնտեսվարողի հետ միասին այդ աշխատակիցները տան ցանկ անձանց շրջանակի, որոնք գրանցված չեն եղել տնտեսվարողի մոտ: Հետագայում կոմպլեքս ինչ-որ մի լուծում գտնենք Կառավարությունում»,- ասաց Ավինյանը՝ կրկին հավելելով, որ այդ անձանց շրջանակը մեծ է, բոլորին չեն պատժելու:

Այնուհետեւ նա կրկին հիշեցրեց, որ այս օրերին շահում են այն անձինք, որոնք գրանցված են՝ որպես աշխատող, եւ այն տնտեսվարողները, որոնք պարկեշտ հարկային քաղաքականություն են վարել, գրանցել են իրենց աշխատողներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել