ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները կրակել են Սպիտակ տան մոտ հայտնված մարդու վրա. «Սինհուա» |armenpress.am|
06:23 - 03 հունիսի, 2019

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները կրակել են Սպիտակ տան մոտ հայտնված մարդու վրա. «Սինհուա» |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները հունիսի 2-ին կրակ են բացել այն մարդու վրա, որը փորձել Է ներխուժել Սպիտակ տան մերձակա արգելափակված տարածք: Այդ մասին, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնց ապահովում են պետության ղեկավարի պահպանությունը, բանավոր մի քանի նախազգուշացում են արել տղամարդուն, ինչից հետո կրակ են բացել:

Ինչպես նշում Է «Սինհուա»-ն, միջադեպը տեղի Է ունեցել այն բանից քիչ անց, երբ ԱՄՆ-ի նախագահը դուրս Է եկել Սպիտակ տնից:

Թե ներկայում ինչ վիճակում Է վերը նշված տղամարդը, չի տեղեկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել