lragir.am: Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել այսօր: Այս մասին լրագրողներին ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօրվա նիստը դեռ երկար կտևի, պատգամավորները շատ հարցեր ունեն, հարցից հարց է ծագում:
Լրագրողների հարցին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքն էլ հարցեր ունի, արդյոք տվե՞լ է հարցեր հանձնաժողովի անդամներին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Հարցե՞ր, Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի կարող տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Եվ իր իրավունքն է՝ պատասխանել, թե չպատասխանել»: Իսկ հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը հրաժարվե՞լ է որևէ հարցի պատասխանել, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ:
«Սերժ Սարգսյանը մեզ ներկայացրել է իր տեսակետները ներածական, մենք ընդունել ենք և կկցենք մեր վերջնական եզրակացությանը»,- հավելեց նա:
comment.count (0)