Վարկառուն ձեռագիր կհաստատի փաստացի տոկոսադրույքի մասին տեղյակ լինելը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |factor.am|
11:22 - 17 ապրիլի, 2020

Վարկառուն ձեռագիր կհաստատի փաստացի տոկոսադրույքի մասին տեղյակ լինելը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |factor.am|

factor.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Ըստ օրինագծի՝ առաջարկվում է մինչև 3 ամիս ժամկետով ու 300 հազար դրամը չգերազանցող վարկերի դեպքում վարկառուն ձեռագիր հաստատի, որ տեղյակ է վարկի փաստացի տոկոսադրույքի չափի մասին։

«Սա հավելյալ ազդակ է, որ վարկառուն հասկանա՝ ինչ բեռ է ստանձնում։ Հասկանում ենք, մարդը խուճապահար կարող է գնալ վարկ վերցնելու, որ դեղ գնի, իսկ այս փաստացի տոկոսադրույքը ձեռքով գրելը ևս մեկ ֆիլտր է, որ մարդուն հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչ բեռի տակ է ինքը մտնում»,- ներկայացրեց Արտակ Մանուկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել