Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել. մարզպետ
14:45 - 19 ապրիլի, 2020

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ մարզում արդեն կորոնավիրուսով վարակի տասը դեպք է հաստատվել:

«Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ. Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։

Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։

Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Առողջ եղե՛ք»,- գրել է  մարզպետը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել