Թուրքիան վարակակիրների թվով անցել է Չինաստանին |ermenihaber.am|
17:08 - 20 ապրիլի, 2020

Թուրքիան վարակակիրների թվով անցել է Չինաստանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Ապրիլի 19-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հաղորդած տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 86․306-ի։

Այսպիսով Թուրքիան վարակակիրների թվով անցել է Չինաստանին (82735) և այդ ցուցանիշով հայտնվել աշխարհի երկրների 7-րդ հորիզոնականում։ 

Ըստ Քոջայի հայտնած վերջին տեղեկությունների՝ 24 ժամում արված 35․344 թեստավորման արդյունքում վարակվածների թիվն ավելացել է 3․977: Նույն ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 127 հիվանդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2017-ի։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 1922 հիվանդ։ Մեկ օրում առողջացել է 1523 վիրուսակիր։

Մինչ այս պահը երկրում անցկացվել է ընդհանուր առմամբ 634․277 թեստավորում, առողջացել է 11․976 վարակակիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել