Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, ասօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում անդրադարձավ կառավարության կողմից՝ ուսանողներին տրամադրվող աջակցության ծրագրում առկա խնդիրներին։
«Խնդիրն այն է, որ տրված պայմանները և այն չափորոշիչները, որոնք դրված են, խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն։ Օրինակ բարձր ՄՈԳ-ը՝ դրա տակ ընկում են այն մարդիկ, ովքեր կամ արդնե անվճար են սովորում, կամ արդեն օգտվել են այլ զեղչերից, իսկ այն ուսանողները, ովքեր կարիք ունեն իսկապես զեղչման՝ չեն կարողանում օգտնվել այս աջակցության ծրագրից։ Եվ հետո մասնավոր բուհերի դեպքում որևէ ձևով հնարավորություն չկա օգտնվել այս ծրագրից»,- ասաց պատգամավորը։
Նա կոչ արեց կառավարությանը և պատկան մարմիններին վերանայել այս ծրագրի որշակի դրույթներ և զուտ մոգային առումով խտրականություն չդնել։ Սիմոնյանը նշեց, որ պետք է աջակցել բոլոր ուսանողներին, քանի որ բոլորը ունեն դրա կարիքը, այսինքն առանց առաջադիմության ցուցանիշների և այլ չափորոշիչների, որովհետև տնտեսական ճգնաժամային իրավիճակում հայտնվել են բոլոր ուսանողները, առանց որևէ բացառության։
«ՄՈԳ-ով պայմանավորված զեղչերը կատարվում են համալսարանների կողմից՝ խրախուսեու և ուսուման որակը հետագայում նույնպես բարձր պահելու նպատակով»,- եզրափակեց Սիմոնյանը։
Խնդրին անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբագցության պատգամավոր Արման Աբովյանը։ Նա նշեց, որ այստեղ կարող են լուրջ սոցիալական խնդիրներ առաջանալ այն ուսանողների համար, ովքեր չեն կարողանա օգտվել այս նախագծից։
«Մենք մի քանի օրենսդրական փոփոխություններ ենք մշակել, որոնք մոտ ապագայում կներկայացնենք համապատասպան մարմիններին»,- հավելեց Աբովյանը։
Հիշեցնենք, որ կառավարության կողմից առաջարկված 14-րդ աջակցության ծրագիրը վերաբերում է ուսանողների վարձավճարների փոխհատուցմանը։ Ըստ նախագծի 90 և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների երկրորդ կիսամյակի վարձավճարները 100 տոկոսով կփոխատուցվեն։
comment.count (0)