Կարեն Մանվելի Սիմոնյանը (հոկտեմբերի 3, 1988, Կիրովական) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության եւ կուսակցության անդամ: ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է։
2009թ. ավարտել ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը։ 2011թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ։ 2011թ.՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժնի մագիստրատուրան: Կառավարման մագիստրոս: 2012թ.՝ Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ 2011 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գործընթացների եւ ինստիտուտների ամբիոնի հայցորդ է։
2011 թվականից «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի դասախոս է, 2012-2013թթ.՝ Երեւանի պետական պոլիտեխնիկական քոլեջի դասախոս, 2013 -2015թթ.՝ Հայաստանի ագրարային համալսարանի դասախոս։ 2013-2019թթ.՝ «Արմաուդիոբուքս» ընկերության հիմնադիր տնօրեն: 2017-2018թթ.՝ ԱԺ պատգամավորի օգնական։
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: