Վարդենիսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի, 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են. Գեղարքունիքի մարզպետ  |tert.am|
18:10 - 22 ապրիլի, 2020

Վարդենիսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի, 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են. Գեղարքունիքի մարզպետ |tert.am|

tert.am: Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետը նշեց, վարակվածները բոլորը Վարդենիսում են, նրանցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկը բժիշկ է։

«Պոլիկլինիկայում ունենք 9 դեպք, որոնցից 2-ը ևս բժիշկ են։ Մենք դեռ խնդիր ունենք վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված»,- ասաց նա։

Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ Վարդենիսում պարետի որոշմամբ՝ հատուկ ռեժիմ է սահմանված և քաղաքի ելքերի, մուտքերի մոտ անցակետեր են տեղադրվալ: Նա նաև նշեց, որ Վարդենիսի պոլիկլինիկան այս պահին փակ է, իսկ հիվանդանոցը մասնակի է գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել