Չինական ընկերությունը Հայաստանին է նվիրաբերել 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ
14:32 - 26 ապրիլի, 2020

Չինական ընկերությունը Հայաստանին է նվիրաբերել 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ

Ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ս.թ. ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Արարողություն սկզբում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդես եկավ ներածական խոսքով և շնորհակալություն հայտնեց չինացի գործընկերներին ցուցաբերվող օգնության համար։

Ընկերության տնօրենը ներկայացրեց ընկերության արտադրանքը և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել մարդկությանը վրա հասած վարակը։

Hebei Youjie Weishi ztechnology Co., Ltd ընկերությունը Հայաստանին նվիրաբերեց 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ։ Դեսպանության անունից նրանց հանձնվեց համապատասխան շնորհակալագիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել