Բիլ Գեյթսն իր բարեգործական գործունեությունը կենտրոնացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա
11:15 - 27 ապրիլի, 2020

Բիլ Գեյթսն իր բարեգործական գործունեությունը կենտրոնացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա

Միլիարդատեր Բիլ Գեյթսն իր բարեգործական գործունեությունը կենտրոնացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա։ Նա ֆինանսավորում է յոթ ամենահեռանկարային համարվող պատվաստանյութերի ուսումնասիրությունները։

«Եթե ամեն ինչ լավ լինի, մենք կկարողանանք սկսել պատվաստանյութի զանգվածային արտադրանքը 1-2 տարվա ընթացքում։ Ես ու բժիշկ Ֆաուչին վստահ ենք, որ 18 ամիսը բավականին իրատեսական ժամանակահատված է», - ասել է Բիլլ Գեյթսը՝ հղում կատարելով Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի տնօրեն, Սպիտակ տան՝ կորոնավիրուսի դեմ համակարգող թիմի անդամ Էնթոնի Ֆաուչիին։

 

Աղբյուրը՝ fortune.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել