Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 589 հազար 263-ը |armenpress.am|
18:12 - 04 մայիսի, 2020

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 589 հազար 263-ը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 589 հազար 263-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 248 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 162 հազար 712 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 189 հազար 845 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 68 հազար 633 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 247 հազար 122 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 264:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 210 հազար 717 է: Վարակից մահացել է 28 հազար 884 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 186 հազար 599: Վարակի հետևանքով մահացել է 28 հազար 446 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 168 հազար 693 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 895 մարդ:

Գերմանիայում 165 հազար 745 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 866 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվը 145 հազար 268 է: Այստեղ մեկ օրում 10 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1356:

Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 126 հազար 045-ի, մահացածներինը՝ 3 հազար 397-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 101 հազար 826 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 051: Իրանում վարակվածների թիվը հասել է 98 հազար 647 է: Մեկ օրում հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 277 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 880 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 593-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 16 հազար 191, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար 163 է, մահացածներինը՝ 126:

Եգիպտոսում 6 հազար 465 հաստատված դեպք կա, մահացել է 429 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 278-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 296 վարակվածության, 97 մահվան դեպքով: Լիբանանում կա 740 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Գերմանիայում բացվել են վարսավիրանոցները, թանգարանները, կենդանաբանական այգիները

Գերմանիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա սահմանափակումները մեղմելու որոշումը:  «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ մայիսի 4-ին դաշնային բազմաթիվ երկրամասերում թույլատրվել է վերաբացել վարսավիրանոցները, կրոնական հաստատությունները, հազարավոր դպրոցականներ վերադառնում են դպրոցներ:

Բազմաթիվ քաղաքներում բացվել են թանգարանները, ցուցասրահները, կենդանաբանական այգիները և բուսաբանական այգիները: Սաքսոնիա-Անհալթ երկրամասում թույլատրվում է մինչև հինգ անձի հավաքվելը, եթե պահպանվելու է 1,5 մետր սոցիալական հեռավորություն:

Որոշ երկրամասերում թույլատրվել է բացել առևտրի կենտրոնները: Նշվում է, որ սահմանափակումների մեղմացումն ուղեկցվում է անվտանգության կանոնները խիստ պահպանելու ցուցումով ու գործընթացի վերահսկողությամբ:

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կարանտինի ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 22-ը

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կարանտինի ժամկետը երկրաձգել մինչև մայիսի 22-ը, սակայն մայիսի 11-ից որոշ սահմանափակումներ, ամեն դեպքում, կհանվեն:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգելը: Նա տեղեկացրել է, որ, վերջին տվյալների համաձայն, երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 331, որոնցից 303-ը մահացել, 1619-ն ապաքինվել են:

«Կարանտինի մեղմացումը չի նշանակում դրա ամբողջական հանում: Կարանտինի ժամկետը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը: Հետագայում մեր անելիքները պարզ կլինեն՝ կապված վարակի զարգացումների հետ»,-ասել է նա:

Մայիսի 11-ին, կառավարությունը մտադիր է հանել սահմանափակումներն այգիներում զբոսնելու, հանգստավայրերում լինելու հետ կապված, դրանից բացի՝ նախատեսվում է թույլատրել որոշ մարզաձևերի մարզումները, բացել սրճարանները, ավտոլվացման կետերը, հեծանիվների խանութները, ատամնաբուժարանները, նոտարի և փաստաբանական գրասենյակները:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել