Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41-ն է. 2-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել
22:03 - 05 մայիսի, 2020

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41-ն է. 2-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն:

Այս մասին ֆեյսբքյան իր էջում գրառում է կատարել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: 

«Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները' Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար: 

Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը»,- ասված է մարզպետի գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել