Լոռու նախկին մարզպետը՝ 2018 թ․ հոկտեմբերի 10-ից 2020 թվականի դեկտեմբերը։
Ծնվել է 1980 թ․ օգոստոսի 12-ին Վանաձորում։ 1997-2002 թթ․ սովորել է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետում, ապա 2002-2004 թթ․ ՌԴ Վորոնեժի Բուրդենկոյի անվան պետական բժշկական ակադեմիայի օրթոդոնտիայի ամբիոնում անցել օրդինատուրա։ 2004-2006 թթ․ ծառայել է ՀՀ ԶՈւ որպես բուժծառայության սպա: 2014 թ․-ից աշխատում է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում որպես հիմնադիր-տնօրեն և բժիշկ-ստոմատոլոգ։
2007թ․ անդամակցել է ՀՅԴ-ին, որը լքել է 2016-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 2017 թ․ Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու: 2018 թ․ նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ։ 2018 թ․ հոկտեմբերի 10-ին նշանակվել է Լոռու մարզպետ։ 2018 թ․ մասնակցել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին՝ ստանալով 4286 ձայն, ընտրվել պատգամավոր, սակայն հրաժարվել մանդատից՝ պահպանելով մարզպետի պաշտոնը: