Գեղարքունիքում վերջին երկու օրում հաստատվել է վարակի 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի, 1 մարդ մահացել է․ Գնել Սանոսյան
15:05 - 10 մայիսի, 2020

Գեղարքունիքում վերջին երկու օրում հաստատվել է վարակի 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի, 1 մարդ մահացել է․ Գնել Սանոսյան

Հ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարզում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվելու դեպքերին։ Սանոսյանը գրել է․

«Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան և Մարտունի (քաղաք) համայնքներում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների՝ կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման և մեկուսացման գործընթացը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել