ՄԻՊ աշխատակազմը 2019 թ. ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք․ Արման Թաթոյան
11:27 - 11 մայիսի, 2020

ՄԻՊ աշխատակազմը 2019 թ. ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք․ Արման Թաթոյան

Միայն դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվը աճել է գրեթե  3 անգամ։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2019 թ. ընթացքում 13 140 դիմում-բողոք է ստացել: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Վերջինս Ազգային ժողովին ներկայացրեց «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

«Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՄԻՊ 2019 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման զեկույցը։ 2019 թվականը ՄԻՊ աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված աշխատանքի տարի։  2016 թվականին ստացվել է 5513 դիմում բողոք, 2017-ին՝ 6417 դիմում , 2018-ին՝ 10754 դիմում , իսկ 2019 թվականին՝ 13140 դիմում։ Ընդ որում 2020 թվականն ավելի ծանրաբեռնված է, հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի բողոք -դիմումները  75 տոկոսով գերազանցում են նախորդ տարում ստացված դիմումների քանակին» ,- ասաց Թաթոյանը։ 

ՄԻՊ Արման  Թաթոյանն ընդգծեց,, որ վիճակագրական այս տվյալները չեն ներառում այցերն ազատությունից զրկման վայրեր և այլ հատուկ հաստատություններ:

Թաթոյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին սկզբունքային առաջընթացներ են գրանցվել միջազգային հեղինակության հարցում։  ՀՀ ՄԻՊ-ը միակ հաստատությունն է երկրում, որ օժտված է միանգամից 3 միջազգային կոնվեցիոն կարգավիճակով։ 2019թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործող Միջազգային անկախ հանձնախումբը վերջնականորեն հաստատել է ՝ ՀՀ ՄԻՊ-ին անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր՝ A միջազգային կարգավիճակի վերաշնորհումը։ Այս գնահատականը վերաբերում է ՄԻՊ աշխատանքին  սկսած 2016 թվականից։

«Միջազգային հանրապետական ինստիտուտ հեղինակավոր կազմակերպության 2019 թվականի հետազոտության արդյունքներով ՀՀ ՄԻՊ-ի նկատմամաբ վստահության ցուցանիշը 63 տոկոս է, իսկ բացասական կարծիք ունի 12 տոկոսը։  Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպության ծրագրի արդյունքների համաձայն քաղաքացիները նշել են , որ պաշտոնյանների կոռուպցիոն վարքագծի մասին տեղեկացնելու համար երկրի վարչապետից ու ոստիկանությունից հետո կդիմեին ՄԻՊ-ին»,- հավելեց Թաթոյանը ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել