Փոփոխություն է մտցվել կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման միջոցառումների գործիքակազմում
20:15 - 11 մայիսի, 2020

Փոփոխություն է մտցվել կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման միջոցառումների գործիքակազմում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝  որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով՝

«1.2. Սույն hավելվածի շրջանակում՝ Միջոցառման Աղյուսակ 3-ով նախատեսված՝ ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի մայիսի 7-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ նշված վարկերի մայր գումարի առնվազն 50 տոկոսը ֆինանսավորվելու է տրամադրող ֆինանսական կազմակերպության միջոցների հաշվին, վարկի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 2 մլրդ. դրամ՝ տարեկան 2,7 տոկոսով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել