ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հատուկ պատվիրակ Ռոբ Բաթլերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի անհրաժեշտությունը։
comment.count (0)