tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի կոչ է արել մարդասիրական միջանցք ստեղծել դեպի Իսրայելի կողմից լիակատար պաշարման տակ գտնվող Գազայի հատված և դրանից դուրս, հայտնում է Al Arabiya-ն:
«ԱՀԿ-ն կոչ է անում դադարեցնել բռնությունը... Անհրաժեշտ է մարդասիրական միջանցք՝ կարևոր բժշկական պարագաները մարդկանց հասցնելու համար», - Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀԿ-ի խոսնակ Տարիկ Յասարևիչը:
Նա հավելել է, որ ԱՀԿ-ն հաստատել է 13 հարձակում Գազայի հատվածում առողջապահական հաստատությունների վրա: Պշատոնյայի խոսքով՝ այնտեղ պահվող բժշկական պարագաներն արդեն սպառվել են:
comment.count (0)