Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք, բայց սահմանափակումների ռեժիմը ավելի թեթև կլինի․ Նիկոլ Փաշինյան
14:25 - 13 մայիսի, 2020

Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք, բայց սահմանափակումների ռեժիմը ավելի թեթև կլինի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է արտակարգ դրության երկարացման պրոցեսին։ Վերջինս ուղիղ եթերի ընթացքումա ասաց․

«Խնդիր եմ տեսնում հակահամաճարակային կանոնները պահելու հետ, բայց նաև գաղափարական խնդիր եմ տեսնում, մարդկանց շրջանում տարածված է, թե իբր ամեն ինչ սարքած է, սուտ է, անիմաստ աղմուկ է և այլն ։ Այսպիսի հայտարարությունները պատառ են դառնում որպեսզի մարդիկ զգոնությւոնը կորցնեն ։ Քաղաքացիների մի մասը պահանջում են , որ սահմանափակումները ավելի խստացվեն, օրինակ՝ առանց դիմակի փողոց դուրս գալու համար տուգանքներ սահմանվեն։ Մյուս մասը հակառակը՝ բոլոր սահմանափակումները հանվեն , տրանսպորտը բացվի և այլն։

Իհարկե, այս հարցում բանաձեր չկան, աշխարհի բոլոր երկրներում նույն խնդիրը կա, որոշակի շփոթվածություն կա, թե որ միջոցառումն է, որ մինչև վերջ պետք է շարունակել։Դա բավական բարդ և պրոբլեմատիկ է։ Այս փուլում մենք, ցավոք սրտի չենք կարող արտակարգ դրության ռեժիմը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը որոշակիորեն պետք է փոխվի։ Մեր ռազմավարությունը պետք է լինի ոչ թե այն, որ մարդիկ տներում փակվեն, այլ այն , որ մարդիկ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները։ Ես էլի մնում եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունից է կախված իրավիճակի բարելավումը ։ Իմ կոչն է՝ «Այս իրավիճակի լուծումը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես սիրելի քաղաքացի»։

Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք ուղղակի, բայց սահմանափակումների ռեժիմը ավելի թեթև կլինի։  Այսօր քննարկում ենք ունեցել, թե ինչ պետք է անենք։ Պետք է խստացնենք միջոցները կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու։ Եթե պարզվի, որ փակ տարածքներում դիմակ կրելը պետք է պարտադիր լինի, ուրեմն կլինի պարտադիր։ Չենք կարող կիսատ կյանքով ապրել, ինչը չի նաշանակում, որ պետք  էանկաշկանդ վարակենք և վարակվենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել