armtimes.com: Լոռու մարզում 2020թ-ին ներկայացված պետական սուբվենցիոն ծրագրերից մինչեւ այս պահը կառավարությունը հաստատել է 9 ծրագիր:
Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջին օրերին քննարկվել և հավանության են արժանացել Վանաձոր համայնքի «Աթլետիկա օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի, «Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի, «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի Թատերական 2 հասցեում գտնվող շենքերի հիմնանորոգման ծրագրերը (ընդհանուր արժեքը 112.301 մլն դրամ):
Հանձնաժողովի հավանությանն արժանացած ծրագրերից են նաեւ Ծաղկաբեր համայնքի 3-րդ փողոցի ջրագծի նորոգման, Արևաշող համայնքի «Յազիկ» թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցման, Սարչապետ համայնքի Պետրովկա բնակավայրում հանդիսությունների սրահի վերանորոգման, Նորաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգման, Ախթալա համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման եւ Շամլուղ ու Ախթալա բնակավայրերի հանդիսությունների սրահների հիմնանորոգման ծրագրերը:
Ավելի վաղ հավանության էին արժանացել նաև Լեռնապատ համայնքի «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» և Լուսաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի նորոգում» ծրագրերը:
Համայնքների կողմից ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-նն էր: Ընդհանուր առնմամբ համայնքների կողմից ներկայացվել է 93 ծրագրային հայտ, որոնք պետք է քննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ներկայացված ծրագրերից, սակայն, տարբեր պատճառներով, ծրագրային 9 փաթեթ արդեն իսկ մերժվել է: Այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ներկայացնելով մերժված ծրագրերն ու մերժման պատճառները.
«Շենավանի հանդիսությունների սրահի նորոգման ծրագիրը մերժվել է, քանի որ խնդիրը հենց շինությունն էր, որը փայտյա շինություն էր, որի վիճակը լավը չէր, եւ ներսը վերանորոգելով մենք հարցը չէինք լուծի: Պայմանավորվեցինք համայնքապետի հետ, որ գումարը տնտեսենք եւ եկող տարի ամբողջությամբ վերակառուցենք շենքը: Նոր Խաչակապի ոռոգման ցանցի նորոգումն է մերժվել՝ ծրագրի եւ ակնկալվող գումարի անհամապատասխանության պատճառով:
Աթան բնակավայրի ջրագծի նորոգումը մերժվել է գումարի ու ակնկալվող արդյունքի անհամապատասխանության հիմքով, ինչպես նաեւ ժամկետի խնդիր կար: Դեբետի մանկապարտեզի նոր շենքի կառուցումը մերժվեց, քանի որ համայնքը ներդրման ակնկալիք ուներ «COAF»-ից, բայց եւ պետք է համայնքի մասնաբաժինը ներդրվեր, բայց քանի որ հստակություն չեղավ՝ ծրագիրը անցավ հաջորդ տարի»,- թվարկեց մարզպետը:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)